Եզդի ազատամարտիկներն «օգնում» են իսլամիստ հրեշներին շուտ «դրախտ» գնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 2-ից սկսած Իրաքի հանրապետության Շանգալ եզդիաբնակ մարզում իսլամական պետություն կոչվող հրեշների ձեռքով տեղի է ունենում եզդի ժողովրդի ցեղասպանություն: Մեր ժողովրդի մի մասին ֆիզիկապես ոչնչացնում են, իսկ երեխաներին, ծերերին տեղահանել են բնակավայրից, որոնք սարերում են բնաջնջում, իսկ կանանց տանում են ստրկության: Գերևարված երեխաներին պահում են մեկուսի վայրերում և ստիպում են, որ դավանափոխ լինեն և իսլամ ընդունեն:

Մինչև օրս ցեղասպանությունը շարունակվում է: Ահավոր ցավ, ցավ, ամեն մի ցավ, որքանել այն ծանր լինի, այն կարելի է տանել ժամանակը կբուժի, բայց ցեղասպանության ցավը անբուժելի է, մանավանդ երբ ուզում են քեզ արմատախիլ անել քո բնօրրանից: Ցեղասպանության դեմ պայքարելու համար եզդի ժողովրդի զավակները համախմբվեցին և ստեղծեցին ազգային հայրենասիրական Շանգալի փրկութան ջոկատներ և պայքարում են Շանգալի ազատագրման համար: Եզդիների ցեղասպանությունը իրականացնելիս իսլամական պետության հրեշները միմիանց ասում էին «Ով մի եզդի սպանի դրախտ կգնա»: Այժմ եզդիական զինված ջոկատները Շանգալի ազատագրման մարտերում տասնյակ հարյուրավոր իսլամիստ հրեշներ են սպանում և մարտիկները միմյանց ասում են, որ օգնենք նրանց թող շուտ «դրախտ գնան», չէ որ նրանք մեր երեխաներին, կանանց և ծնողներին սպանում էին դրախտ գնալու համար: Չնայած մեր աղջիկների ձեռքով սպանված ոչ մի իսլամական հրեշ դրախտ չի գնա: Ինչ է զգում մարդը տուժածներին աջակցելու և հանցագործներին արժանի փոխհատուցում տալու ցանկություն:

Ոչինչ աշխարհում անհետ չի կորչում, չնայած մարդ հրեշներ են սպանվում, բայց անմեղ զոհերի համացանցերում տարածած լուսանկարները տեսնելուց հետո մի տեսակ թեթևություն ես զգում, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր կատարածի համար: Ի սեր Աստծո չնայած ես ցանկացած սպանության կողմնակից չեմ:
Եզդի ժողովրդի ցեղասպանությունը շարունակվում է: Միջազգային քաղաքական դաշտը այս օրերին այնքան մշուշոտ ու անորոշ է, որ մի շարք գործընթացներ պետք է գնահատվեն, ուսումնասիրվեն, պարզվի յուրաքանչյուր պետության պահվածքը, դերակատարությունը, որտեղ, ինչպես առաջ եկավ Իասլամական պետություն շարժումը, նրանց զարգացման միտումները, ֆինանսավորումը, զինումը, եզդիների ցեղասպանությունը և այլ վայրագություններ: Այսօր, երբ եզդիների ցեղասպանությունը շարունակվում է ժամանակին չմիջամտած միջազգային հանրությունը համոզված եմ, որ պետք է ավելի հաստատուն քայլերով գնա դեպի միջամտությունը: Բայց ավելի համոզիչ կլինի, որ թեկուզ օդային հարձակումները լինեն լայնածավալ, ամենօրյա և ոչ թե սահմանափակ գործողություններ: Նույնիսկ Իրաքում կան տարածքներ, որոնցում իսլամականները անարգել գործում են: Միթե այդ չարիքը չեզոքացնելու և արմատախիլ անելու ժամը չի: Բավական է եզդիները չեն կարող լինել ինչ-որ մարդկանց և պետությունների շահերի զոհ: Մենք կանք և ամբողջ աշխարհին կապացուցենք մեր ուժը, մեր միասնությունը, մեր քաջությունը, հոգու արիությունը, բարքերի մաքրությունը և կպայքարենք մեր Շանգալի ազատագրման համար: Մայր Թերեզայի թեզերից մեկում ասվում է, որ այն ինչ տարիներ շարունակ դուք կառուցել եք կարող է ավերվել մեկ ակընթարթում, միևնույն է շարունակեք կառուցել : Շանգալից փախած եզդուհին փախստավայրում երեք-չորս տղա է ծննդաբերել այս լուրը տարածվել է տարբեր համացանցերում, որը նշանակում է, որ եզդի ժողովուրդը որը 6000 ամյա պատմություն ունի եղել է, կա ու կլինի:

Ի սեր Աստծո օգնեք մեր ժողովրդին, եղեք աստվածավախ ու աստվածասեր, մնացեք ազնիվ ու անկեղծ կանգնեցրեք եզդիների ցեղասպանությունը, ազատագրեք մեր կանանց ու երեխաներին:

Հավատացած եմ, որ եթե աշխարհը, հզոր դեմքերը տարբեր ամբիոներից, գույնզգույն փոխկապներով ելույթներ ունենալուց անհապաղ չանցնեն գործուն միջոցների կատարմանը, չզգան և չգիտակցեն իրական վտանգը, ապա չի բացառվում, որ նրանք ստիպված լինեն իրենց երկրի ներսում պայքարեն ԻՊ չարիքի դեմ:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս