
Շոտլանդիայում, ուր նախօրեին հայտարարել էին անկախության հանրաքվեի արդյունքների մասին, գիշերն անհանգիստ է անցել: Անկախության կողմնակիցներն ու հակառակորդները Գլազգոյում ցույցեր էին կազմակերպել: Ամեն բան սկսվել է լեզվակռվից, որը վերաճել է ձեռնամարտի: Կռվողներին բաժանել են ոստիկանները: Կարգուկանոն հաստատելու համար նրանք ստիպված էին փակել քաղաքի կենտրոնական հրապարակը:
«Անկախացմանը «կողմ» քվեարկածներին վրդովեցրել է այն հանգամանքը, թե ովքեր են մասնակցել քվեարկությանը: Շոտլանդիայի անկախության ճակատագիրը տնօրինել են երկրում աշխատող Լեհաստանի և Ռումինիայի ներգաղթյալները, որոնց ձեռնտու է աշխատաշուկայում կայունության պահպանումը: Բոլորից շատ հանրաքվեի արդյունքներից դժգոհ է Շոտլանդիայի նախագահ Ալեքս Սելմոնդը: Սակայն վերջինս ընդունել է պարտությունը և հայտարարել հրաժարականի մասին. տեղեկացնում է Россия 24 հեռուստաալիքը: