Այսօր armlur.am-ը հարցում անցկացերց Աջափնյակ համայնքում պարզելու, թե որ թեկնածուի օգտին են պատրաստվում մայիսի 6-ին կայանալիք խորհդարանական ընտրություններին իրենց ձայնը տալ Աջափնյակցիները: Բավական հետաքրքիր իրավիճակ է տիրում Երևանի թիվ 6 ընտրատարածքը ընդգրկող Աջափնյակի վարչական շրջանում: Հիշեցնենք, որ այստեղ պատգամավորության թեկնածուներ են առաջադրվել գրեթե բոլոր առաջատար ուժերից. ՀՀԿ-ից` Ռուբեն Հովսեփյանը, ԲՀԿ-ից` Վահան Կարապետյանը, “Ժառանգությունից”` Արմեն Մարտիրոսյանը և ՀԱԿ-ից` Ավետ Պողոսյանը: Հիշեցնենք, որ Ռուբեն Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է և Աջափնյակ շրջանի ղեկավարը: “Թվում է, թե երկար տարիներ ղեկավարելով այս վարչական շրջանը, Ռուբեն Հովսեփյանը պիտի որ վայելեր բնակիչների հարգանքն ու սերը, սակայն իրականում այդպես չէ: Բնակիչներից շատերը պատմում են, որ նա, լինելով թաղապետ, այս ողջ ընթացքում ոչինչ չի արել Աջափնյակի համար”,-ասաց Աջափնյակի բնակիչներից մեկը: Նշենք նաև, որ անվստահության պակաս ևս նկատվում է Աջափնյակ համայնքում, քաղաքացիներից շատերն դեռ չեն կողմնորոշվել թեկնածուի հարցում .”ՈՒմ տալ ձայն, որ մեկը առաջադրվածներից կկարողանա կարգավորել և լուծել մեր խնդիրները”,-մեզ հետ զրույցում ասացին բնակիչները:
Աջափնյակում վստահության պակաս կա. (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ