Կիրստեն Դանստը ծաղրել է սելֆիների սիրահարներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում հայտնվել է տեսագրություն, որի միջոցով հայտնի հոլիվուդյան դերասանուհի Կիրստեն Դանստը ցույց է տվել, թե ինչ ծիծաղելի են սելֆիի սիրահարները:

Մեթյու Ֆրոսի նկարահանած 2 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են երկու աղջիկներ, ճանաչելով կինոաստղին, լուռ մոտենում Կիրստենին՝ նրա հետ լուսանկարվելու մտադրությամբ: Դերասանուհին փորձում է խոսակցության մեջ մտնել իր երկրպագուների հետ, սակայն նրանք չեն արձագանքում՝ զբաղված լինելով լուսանկարվելով: Աղջիկներին հետաքրքիր չէ դերասանուհին, ավելի կարևոր է լուսանկարը միկրոբլոգում հրապարակելը: Դերասանուհու հետ հանդիպումից հետո նրանք աշխուժորեն քննարկում են հայտնի դերասանուհու հետ իրենց սելֆիների «լայք»-երը:

Տեսահոլովակը նկարահանվել է Vs. Magazine ամսագրի համար:




Լրահոս