Ռոյսի ու Մխիթարյանի բացակայությունը շատ է զգացվում. Հյումելս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը «Շալկե»-ից կրած պարտությունից հետո հայտնել է, որ թիմին շատ են պակասում կիսապաշտպաններ Մարկո Ռոյսն ու Հենրիխ Մխիթարյանը:

«Մենք վատ շաբաթ ունեցանք: Խաղացինք «Մայնց»-ի, «Շտուտգարտ»-ի ու «Շալկե»-ի դեմ: Թիմը լավ էր խաղում այդ խաղերում, բայց մի քանի սխալ թույլ տվեցինք, որոնց համար էլ պատժվեցինք:

Կարծում եմ, որ Ռոյսի ու Մխիթարյանի բացակայությունը շատ է զգացվում: Նրանց կարգի ֆուտբոլիստներն այժմ պետք են մեզ, որպեսզի կարողանանք դուրս գալ այս բարդ իրավիճակից»- նշել է Հյումելսը:




Լրահոս