Գյումրու ծննդատունը տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական ծառայությունը սեպտեմբերին ստուգումներ է իրականացրել «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում եւ խախտումներ է հայտնաբերել: Ինչի արդյունքում նշանակվել է վարչական տուգանք՝ 100 հազար դրամի չափով:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Սարգսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել:

«Այդ խախտումները եղել են նախկին տնօրենների պաշտոնավարման տարիներին. բժշկական երկու ապարատ համապատասխան սերտիֆիկացիա չեն ունեցել, չափագիտության կենտրոնում ստուգված չեն եղել եւ փորձաքննություն չեն անցել: Իսկ ես նոր եմ տնօրեն նշանակվել եւ նախորդ տնօրենների կատարած սխալների համար մեղավոր չեմ»,-շտապեց տեղեկացնել տնօրենը: Ի դեպ, առաջիկայում հնարավոր է վիճարկի 100 հազար դրամի վարչական տուգանքը:




Լրահոս