Եվրո-2016. Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց սերբերի հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի եւ Սերբիայի հավաքականների միջև այսօր տեղի ունեցավ Եվրո-2016-ի ընտրական խաղը, որն ավարտվեց ոչ ոքի` 1-1 հաշվով:

Հանդիպման առաջին խաղակեսում սերբերն  առավելություն և ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր:

Սակայն երկրորդ կեսի 73-րդ րոպեին ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը  գրավեց սերբերի դարպասը և առաջ մղեց մեր ընտրանուն: Մեր հավաքականը հիանալի հնարավորություն ուներ հաշիվը կրկնապատկելու, սակայն Պիզելլին չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցը: 89-րդ րոպեին Տոշիչը հավասարեցրեց հանդիպման հաշիվը:

Եվրո-2016, երկրորդ տուր, I խումբ

Հայաստան – Սերբիա՝ 1:1 

Ռոբերտ Արզումանյան, 73 – Տոշիչ, 89




Լրահոս