Եզդիներին քուրդ են ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եզդիները, լինելով Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից, հենց իրենց բնօրրանում այսօր կանգնել են իսպառ ոչնչացման եզրին: Բավական չէ, որ եզդիները ենթարկվում են ֆիզիկական բնաջնջման, ցավոք, դրան գումարվում է մեկ այլ դատապարտելի երևույթ, որը մեր համոզմամբ` չի զիջում վերոնշյալ ֆիզիկական բնաջնջմանը: Խոսքն այն մասին է, որ աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ (էլեկտրոնային, տպագիր), չգիտես դիտավորյա՞լ, թե՞ թյուրամացաբար, եզդիներին ներկայացնում են որպես քրդեր (եզդի-քրդեր անունով), ինչն աղաղակող անարդարություն է:

Պիտի նշել, որ մենք` եզդիներս, մեզ կոչում ենք էզդի, իսկ մեր հարևանները մեզ ճանաչել և ճանաչում են եզդի, եզիդ անուններով, ինչը հասկանալի է լեզվագիտության տեսանկյունից: Սխալ ու վիրավորական է մեզ` եզդիներիս համար, երբ մեզ համարում են մեզ հետ որևէ առնչություն ու ընդհանրություն չունեցող քրդեր:
Մեր խնդրանքն ու կոչն է աշխարհի բոլոր լրատվամիջոցներին` նյութերում և հաղորդումներում մեզ հիշատակել եզդի, եզդի ժողովուրդ, եզդի ազգ, եզդի ազգություն եզրույթներով: Սրանով դուք ճշմարտությունն արտահայտած կլինեք, ինչպես նաև կդրսևորեք ձեր հարգանքը մեր փոքրաթիվ, տառապած և ուրույն մշակույթի ու պատմության տեր ժողովդի նկատմամբ:

Հայաստանում եզդիական համայնք «Ոչ ցեղասպանություններին» քաղաքացիական նախաձեռնություն




Լրահոս