Ի՞նչ ճակատագրի կարժանան Հովիկ Աբրահամյանի հորերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, թե անկախ պատկանելիությունից՝ փակվում են բոլոր ապօրինի հորերը:

«Անկախ նրանից՝ ում տարածքում ինչ կա, ես ձեզ պետք է տեղեկացնեմ, որ բոլոր տարածքներում է բնապահպանության նախարարությունը ուսումնասիրություններ իրականացրել: Մենք փակում ենք այն տարածքները, որտեղ ապօրինություններ կան, որտեղ թույլտվություններ չկան: Իսկ որտեղ ունեն թույլտվություններ և կարգավորման ռեժիմի պետք է բերեն, բնականաբար, մենք այդ տարածքներում բերում ենք կարգավորման ռեժիմներ:

Պետք է կարողանանք ամբողջությամբ վերահսկել: Ես հուսով եմ, որ կարճ ժամանակում այդ արդյունքը կունենանք: Պարզապես մեր բնակչությունն էլ մեզ պետք է աջակցի, հասկանա, որ սա ոչ միայն բնապահպանության նախարարության, ոչ միայն պատգամավորների, այլև՝ սերունդների խնդիրն է»,-ընդգծեց նա:

Նշենք, որ բազմաթիվ հորեր ունի նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:




Լրահոս