Ամենախոշոր 10 հարկատուները նվազեցրել են հարկերը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4,9 տոկոսով ավելի հարկ է հավաքվել։

Սակայն եթե ուսումնասիրենք առաջին հազար հարկատուների հրապարակված ցանկը, ապա կպարզվի, որ ամենախոշոր 10 հարկատուները նվազեցրել են հարկերը, իսկ վերջին 10 հարկատուները ավել են վճարել մոտ 4,6 տոկոսով։ Սա ցույց է տալիս, որ հարկային մուտքերի ավելացումը տեղի է ունեցել «փոքր» հարկատուների հաշվին: Որքան խոշոր է հարկատուն, այնքան ավելի քիչ են ավելացրել հարկերը ու նույնիսկ պակասեցրել են դրանք և հակառակը` որքան «փոքր» է հարկատուն, այնքան ավելի մեծ դերակատարում է ունեցել բյուջեի մուտքերի մեծացման գործում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս