Բրիտանացի փոխնախարարը պաշտոնից հեռացել է գերատեսչությունում եղած «կեղտի» պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանիայի ՆԳՆ-ում սկանդալ է պայթել: Փոխնախարար Նորման Բեյքերն անսպասելի կերպով պաշտոնաթող է եղել: Նրան պաշտոնից ազատելու մասին նամակը հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ: Նամակում Բեյքերը հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Թերեզա Մեյի հետ աշխատելը նունն է, ինչ «կեղտի մեջ թափառելը»:

Բացի այդ՝ ոստիկանը մեղադրել է իր պետին այն բանում, որ նա «կողմնակալ վերաբերմունք» է դրսևորում կառավարության՝ Լիբերալ դեմոկրատների կուսակցության անդամների հանդեպ: Բեյքերը գրել է, որ նման պայմաններում աշխատելն անհնար է, և ինքը ցանկանում է հնարավորինս արագ լքել ծառայությունը:

BBC-ի տեղեկություններով՝ պաշտոնանկության պատճառ է դարձել նախարարի կողմից թմրանյութերի դեմ պայքարի նոր միջոցներին վերաբերող Բեյքերի հաշվետվության անտեսումը: Փոխնախարարն ավելի լիբերալ մոտեցում էր առաջարկում արգելված միջոցների շրջանառության վերահսկման հարցում:

Sky News հեռուստաընկերությունը նշել է, որ այսպիսով ևս մեկ հարված է հասցվել Մեծ Բրիտանիայի ներկայիս կոալիցիոն կառավարությանը, ինչը բացատրվում է 2015-ի մայիսին նախատեսվող համընդհանուր ընտրություններից առաջ գործընկերների միջև լարվածության ուժգնացմամբ:

Լրագրողների կարծիքով՝ Բբեյքերի պաշտոնաթողությունը և նրա հայտարարությունները Թերեզա Մեյի հասցեին կփլուզեն իշխող կոալիցիան:




Լրահոս