Բռնվեց դրամապանակը գողանալու պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 29-ին, ժամը 18.45-ին, մի կնոջից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ իր դրամապանակը գողանալիս բռնել է գողին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1970 թ. ծնված, նախկինում դատապարտված Անահիտ Ն.-ն թիվ 23 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1972 թ. ծնված Լիաննա Ե.-ի դրամապանակը, որի մեջ եղել է շուրջ 120.000 դրամ և փաստաթղթեր, որից հետո տեսնելով, որ Լիաննա Ե.-ն նկատել է` դրամապանակը գցել է մոտակա խոտերի մեջ:
Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:
 




Լրահոս