Կարվալյուն վստահ է, որ «Ոսկե գնդակ»-ը կստանա Ռոնալդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդու Կարվալյուն կարծում է, թե հավաքականի թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ կստանա «Ոսկե գնդակ»-ը:

«Մենք բոլորս ակնկալում ենք, որ Ռոնալդուն կնվաճի իր երրորդ «Ոսկե գնդակ»-ը: Իմ կարծիքով` նա լավագույնն է, և մենք հպարտանում ենք Կրիշտիանույով:

Ռոնալդուն օգնում է «Ռեալ»-ին և Պորտուգալիայի հավաքականին և  բազմաթիվ գոլեր խփում: Կրիշտիանուն միշտ ավելիին է ձգտում: Նա երբեք ջանք չի խնայում»,- նշել է նա:




Լրահոս