Երեվանում ամուսնալուծված եվ խնամքին երեխաներ ունեցող տղամարդը կյանքին վերջ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 30-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur .am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11-ի սահմաններում Ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Շիրակի 4-րդ նրբանցքի տներից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ։ 
Պարզվել է, որ իր սեփական տան բակում գտնվող զուգարանում կախվելու միջոցով ինքնասպան եղածը 48-ամյա Էդուարդ Հ.–ն է։ Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպան եղած տղամարդը նոր էր վերադարձել Ռուսաստանից և ամուսնալուծված է եղել, խնամքին ունեցել է երեխաներ։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ մարմնի վրա բռնության հետքեր չկան։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։




Լրահոս