Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը կարող է փլուզվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեսթմինստերյան պալատը, որտեղ նիստեր է անցկացնում բրիտանական խորհրդարանը, աստիճանաբար փլուզվում է և շտապ վերանորոգման կարիք ունի:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, շենքի վերանորոգման համար անհրաժեշտ կլինի 4,7 մլրդ դոլար:

Խորհրդարանի շենքը մի քանի անգամ հրդեհի և ջրհեղեղի զոհ է դարձել: Դրա ճակատային մասը վթարային վիճակում է, իսկ շենքի ենթակառուցվածքները չեն վերանորոգվել 1950-ականներից: Վերանորոգման մասին որոշում դեռ չի կայացվել, սակայն նման գործընթաց սկսելու պարագայում պատգամավորներին շենքից «կարտաքսեն» 5 տարով:

141121002402_parliament2_624x351_bbc

141121002437_parliament3_624x351_bbc




Լրահոս