Վաղածնությունը վատ է անդրադառնում է երեխայի մտավոր կարողություննեի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շվեդ գիտնակնների վերջերս կատարած հետազոտությունները փաստում են, որ վաղածին երեխաներն, ի տարբերություն 9-ն ամսեկանում ծնվածների, ավելի շատ են հակված մտավոր խանգարումներ ձեռք բերելուն, գրում է foxnrews-ը:
Վաղածինները ավելի շատ են հակված ընկճախտով տառապելուն: Այս բացահայտումը բավական նշանակալի է, քանի որ սա առաջին դեպքն է, որ վաղածնության եւ մտավոր խանգարումների միջեւ ուղղակի կապ է բացահայտվում: Գիտնակններն այս տեսակետին հանգելուց առաջ` ուսումնասիրել են 7 ամսականում ծնված 4000 երեխայի եւ պարզել, որ նրանցից 570-ի մոտ առկա են եղել մտավոր խանգարումներ: Մասնագետները հակված են այն կարծիքին, որ վաղաժամ ծննդաբերության ժամանակ նորածնի ուղեղի մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք էլ իրենց հերթին նպաստում են մտավոր խանգարումների առաջ գալուն:
 




Լրահոս