Երևանյան հիվանդությամբ տառապող դատապարտյալը հացադուլ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Մանվել Մելքոնյանը օրինական ճանապարհով անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի: Դատապարտյալը, մեր տեղեկությունների համաձայն, առողջական խնդիրներ ունի, որոնք բուժելու նպատակով նրան համապատասխան օգնություն չի ցուցաբերվում:

Մանվել Մելքոնյանը տառապում է «երևանյան հիվանդությամբ»: Նա դատապարտվել է կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու և իրացնելու մեղադրանքով՝ ՀՀ ՔՕ 202 հոդված, 5 տարի 5 ամիս ժամկետով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Armlur.am-ին հայտնեց, որ դատապարտյալ Մանվել Մելքոնյանը օրեր առաջ բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որից հետո մասնագետները բուժզննել են դատապարտյալին և, համոզվելով, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, գտել են, որ նպատակահարմար չէ նրա՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելը և նրան կրկին տեղափոխել են «Հրազդան» ՔԿՀ: Դատապարտյալը, սակայն, պնդում է, որ ինքը բուժօգնության կարիք ունի, և նրան «Հրազդան» ՔԿՀ տեղափոխելը սխալ է: Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ սա է պատճառը, որ Մանվել Մելքոնյանը հացադուլ է հայտարարել:




Լրահոս