Սարկոզիին պարուրել է ձանձրույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին` պաշտոնաթո  ղությունից     3 շաբաթ անց,  սկսել է տառապել ձանձրույթից, գրում է The Telegraph-ը:
 Համաձայն աղբյուրի՝ Սարկոզին կնոջ եւ  դստեր հետ Մարոկկոյի թագավոր Մոհամեդ 6-րդի հրավերով մեկնել էր Մարաքեշ: Սակայն այնտեղ գտնվելու ողջ ընթացքում զանգահարել է Ֆրանսիա` տարբեր քաղաքական գործիչների եւ նախկին նախարարների: Նրանցից մեկի պատմելով` Սարկոզին հետախոսազրույցի ընթացքում ասել է. “Քանի դեռ ես այդտեղ չեմ, երկրում խառնաշփոթ է տիրում”: Սարկոզիի մտերիմ ընկերներից մեկի հավաստմամբ` թեեւ նախկին նախագահը բավական մտահոգված է Եվրոպայում տիրող իրավիճակով, այնուամենայնիվ մտադիր է  չխառնվել քաղաքական գործընթացներին:
 




Լրահոս