Հայաստանն առանց աղբի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մենք կարող ենք” շարժումը հունիսի 5-ին, ժ. 17.00-ից մինչև 19.00-ն Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում կկազմակերպի Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված ,Հայաստանն առանց աղբիե կարգախոսով կավճանկարչության մրցույթ, այս մասին հայտնում են շարժման մասնակիցները:2012թ.-ին հունիսի 3-8 ամբողջ աշխարհում նախատեսվում է իրականացնել ավելի քան 8000 միջոցառում` նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան, որի թեման է ,Կանաչ տնտեսությունըե:
Մասնակից երեխաները միասին նկարելու են մաքուր շրջակա միջավայրը՝ մաքուր բակը, այգին, անտառը, քաղաքը, երկիրը:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվելու է օրվա խորհուրդը՝ արժևորել և պահպանել իրենց շրջակա միջավայրը: Երեխաներին հանրամատչելի ձևով կներկայացվի աղբի տեսակավորման և վերամշակման մասին տեղեկատվություն:
Կավճանկարչության մրցույթը տեղի է ունենալու հետևյալ վայրերում՝
1. ք. Երևան – Մանկական զբոսայգի /նախկին Կիրովի այգի/:
2. ք. Հրազդան – թիվ 4 դպրոցի բակ
3. ք. Ալավերդի – Սանահին սարահարթ թաղամաս 2/29Ա, թիվ 6 մանկապարտեզի բակ)
4. գ. Աքորի դպրոցի բակ
5. գ. Հաղպատի դպրոցի բակ
6. ք. Եղվարդ – փ. Երևանյան 7Բ, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի բակ
7. ք. Իջևան – փ. Աշոտ Մելիքբեկյան, Մշակույթի տան հարևանությամբ
8. ք. Գավառ – Գավառի հրապարակ / Մ. Աստվածածնի եկեղեցու հարևանությամբ/
9. ք. Ապարան – փ. Գարեգին Նժդեհի 2, Ապարանի ավագ դպրոցի բակ
 




Լրահոս