Լիբանանում մահացել է 3.500 երգ ձայնագրած երգչուհին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանյան երգչուհի և դերասանուհի Սաբահը մահացել է Բեյրութում կյանքի 88-րդ տարում. տեղեկացնում է Al Jazeera-ն:

Սաբահը, ում իսկական անունը Ժանետ Ջիրևջիս Ալ-Ֆեգալի էր, շատ ճանաչված էր արաբական աշխարհում: Նրա արձանը կենդանության օրոք կանգնեցվել է Բեյրութում:

Սաբահը ծնվել է 1927-ին Լիբանանում, քրիստոնյաների ընտանիքում: Իր կարիերան նա սկսել է եգիպտական ֆիլմերում նկարահանվելով՝ դրանից հետո խաղալով 98 ֆիլմում և 20 ներկայացման մեջ: Երգչուհին թողարկել է 50 ալբոմ և ձայնագրել 3,5 հազար երգ:

Դերասանուհին միայն մեկ անգամ է երևացել եվրոպական հեռուստատեսության եթերում: 1980թ. նա մի քանի երգ է կատարել ֆրանսիական Le Grand Echiquier հեռուստաշոուի ժամանակ:

Երգչուհին ուներ Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի և ԱՄՆ-ի քաղաքացիություն:

Սաբահի անձնական կյանքը ևս մեծ հետաքրքրություն է առաջացրել, նա ամուսնացած է եղել 9 անգամ:




Լրահոս