Ընկճախտը կապված է մեղքի զգացման հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի համալսարանի գիտնականներին հաջողվել է ապացուցել հայտնի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի այն տեսակետը համաձայն որի` ընկճախտի եւ մեղքի զգացման միջեւ ուղիղ կապ կա: Նրանք ապացուցել են, որ ընկճախտի առաջացման հարցում մեղքի զգացումն առաջնային դեր ունի: 
Գիտնակնները մինչ այս տեսակետին հանգելը մագնիսական ռեզոնանսի միջոցով ստացել են` 1 տարուց ավելի ընկճախտով տառապող եւ դրանից զերծ մնացած մարդկանց ուղեղների պատկերները: “Մեր հետազոտությունը հիմնավոր կերպով ապացուցում է Ֆրոյդի այն հանրահայտ տեսակետը, որ ընկճախտն էապես տարբերվում է սովորական տխրությունից, քանի որ այդ հիվանդության ընթացքը զուգորդվում է մեղքի զգացման և ինքնաքննդատման երեւույթներով”,- ասել է ուսումնասիրության ղեկավար Ռոլանդ Զանը:




Լրահոս