ԲՈԼՈՐԻՆ ԱՆՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացի նրանից, որ Լեդի Գագան ելույթների ժամանակ ուշադրություն է գրավում իր էքստրավագանտ տեսքով, նա նաեւ մեծ հետաքրքրություն է առաջացնում սոցիալական տարբեր կայքերում: Այսօրվա դրությամբ Twitter-ում ամենաշատ հետեւորդներ ունի հենց Գագան, ում բլոգին միացել են 25 միլիոն օգտատերեր: 26-ամյա երգչուհին առաջ է անցել շատ շատերից, նույնիսկ Քիմ Քարդաշյանից (14.8 միլիոն) ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից (16 միլիոն): Իր վարկանիշով Գագային հաջորդում է երիտասարդ երգիչ Ջասթին Բիբերը` 22.5 միլիոն երկրպագուներով, լավագույն եռյակը եզրափակում է Քեթի Փերին` 20.4 միլիոն: Տասնյակում տեղ են գտել Ռիհաննան` 19.7 միլիոն, Բրիթնի Սփիրսը` 17.2 միլիոն, Շակիրան` 16.3 միլիոն, Թեյլոր Սվիֆթը` 14.5 միլիոն եւ Նիքի Մինաժը` 12.2 միլիոն երկրպագուներով:




Լրահոս