ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին նշանակել է ՀՀ վարչապետ՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ մասը: Հիշեցնենք, որ երկրի մայր օրենքը պահանջում է վարչապետին նշանակել «ԱԺ-ում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա»: Այսինքն՝ Ս. Սարգսյանը մինչեւ հրամանագիրը ստորագրելը պետք է վարչապետի թեկնածության հարցում խորհրդակցեր ԱԺ բոլոր խմբակցություների հետ, ինչը չի արել: Չի բացառվում, որ պարզապես շտապել է վարչապետի նշանակման հարցում, որպեսզի Ս. Սարգսյանը կարողանա Բրյուսել մեկնել որպես դե յուրե վարչապետ՝ հնարավորություն ունենալով Եվրամիության խոստացած 1,9 մլրդ եվրոն Հայաստան բերել: Ի դեպ, Տ. Սարգսյանը Բրյուսելում պաշտոնապես հայտարարել է, թե Հայաստանը դոնորների կարիք ունի: «ԵՄ կողմից առաջարկվող Արեւելյան գործընկերությունը կենսական գործիք է, որը կարող է աջակցել բարեփոխումների գործընթացին»,-ասել է նա:




Լրահոս