ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 1600 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 18.000 կրակոց:
Մասնավորապես հրադադարի պահպանման ռեժիմի աննախադեպ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում: Նշված ուղղությամբ հակառակորդը 60 և 82 մմ ականանետերից արձակել է ավելի քան 3 տասնյակ կրակոց:Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է նաև նռնականետեր, խոշոր և փորք տրամաչափի դիպուկահար և գնդացրային զինատեսակներ:
ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերն, ըստ անհրաժեշտության, համարժեք պատասխան են տվել հակառակորդին` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ: