Մոսկվայի հիվանդանոցում դեռ չմահացած կնոջ մարմնից 4 օրգան են հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմայի մեջ գտնվող և Մոսկվայի թիվ 81 քաղաքային հիվանդանոց տեղափոխված 41-ամյա Օլգա Դոբրովոլսկայայի մարմնից չորս օրգան են վերցրել փոխպատվաստման համար: Բժիշկների պնդմամբ՝ նրանք փոխպատվաստումն իրականացրել են կնոջ մահից հետո:

Դեկտեմբերի 9-ին Դոբրովոլսկայան հիվանդանոց էր տեղափոխվել ներուղեղային արնահեղություն և գլխուղեղի այտուցում ախտորոշմամբ: Դեկտեմբերի 12-ին՝ ժամը մոտ 18:20-ին, հիվանդանոցի հերթապահ բժիշկն արձանագրել է հիվանդի մահը:
Բժիշկները գրանցել են հիվանդի ուղեղի մահը, որից հետո նրա մարմնից վերցրել են երիկամները, ենթաստամոքսային գեղձը և լյարդը: Ընդ որում, հիվանդի հարազատներից օրգանների օգտագործման թույլտվություն չի ստացվել:

Կնոջ հարազատները, ովքեր կասկածում են, որ նա ապօրինի փոխպատվաստման զոհ է դարձել, բողոք են ներկայացրել իրավապահ մարմիններին: Ներկայումս փաստի քննության նպատակով անցկացվում է փորձաքննություն:

Քրեական մասնագետները հարազատների հետ զրույցում հաստատել են, որ կնոջ մարմինը դիահերձվել է դեռևս մինչև դիահերձարան տարվելը:




Լրահոս