
Հանրապետության տարածքում հունիսի 23-27-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում` հունիսի 23-27-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: