«Արսենալ»-ի հնարավոր նորեկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Լոնդոնի «Արսենալ»-ի տրանսֆերային նպատակների մասին լուրերը հեղեղել էին համացանցը:

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում էին անգլիական ակումբի երեք հնարավոր նորեկների մասին:

Առաջին հերթին՝ նրանք, իբր, համաձայնեցրել են ՊՍԺ-ից Էդինսոն Կավանիի տեղափոխության հարցը: Որպես երկրորդ տրանսֆերային լուր նշվում էր, թե Արսեն Վենգերը ցանկանում է կիսապաշտպանական կենտրոնը դարձնել գերմանական: Եվ այդ գործում որպես թեկնածու դիտարկվում է Մատս Հյումելսը, որի համար պայքարում Վենգերը կփորձի առաջ անցնել «Մանչեստեր Յունայթեդ»-ից:

Եվ վերջապես, «Արսենալ»-ի  գլխավոր նպատակն այս պահին «Նյուքասլ»-ի կիսապաշտպան Մուսսա Սիսոկոն է: Ինչպես վստահեցնում են անգլիական լրատվամիջոցները, Արսեն Վենգերը պատրաստ է մեծ գումարներ ձեռք բերել ֆուտբոլիստի համար:




Լրահոս