Օբաման ու իր միամիտ ու ամբարտավան թիմը ՌԴ հետ քաղաքականության հարցում սխալներ են գործում, գրում է The Washington Times-ը:
«Չինաստանի ու Հնդկաստանի հետ միասին Ռուսաստանը շտապում է ԱՄՆ դոլարին ու համաշխարհային ֆինանսական համակարգին այլընտրանքային հակակշիռ ստեղծել»,- ասվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակը մեջբերում է 2009 թ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Պուտինի խոսքերը.
«Նախկին Խորհրդային միությունում պետության դերակատարությունը բացարձականացվել է, ինչը, վերջիվերջո, հանգեցրել է մեր տնտեսության ոչ մրցունակությանը, մենք դրա համար թանկ ենք վճարել: Վստահ եմ, ոչ ոք չէր ցանկանա այն կրկնել»:
«Օբաման, ինչպես երևում է, սրա հետ համաձան չէ: Պաշտոնին ստանձնելու առաջին իսկ օրից նա անխոնջաբար ընդլայնել է դաշնային կառավարության ազդեցության ոլորտը:
2009 թ Օբաման միաժամանակ կրճատել է ԱՄՆ ռազմական ներկայությունն ու կտրուկ մեծացրել է սոցիալական ապահովման ծախսերը: Անգամ այս դեպքում պետական ծախսերը նախկինի նման գերազանցում են պետական եկամուտները»,- կարծում է հոդվածի հեղինակը:
«Կկարողանա՞ Ամերիկան իրեն թույլ տալ շարունակել ՌԴ հետ հակամարտությունն այժմ, երբ ԱՄՆ հսկայական պարտքեր է կուտակել»,- հարցադրում է Օրտելը:
«Պուտինը շատ ավելի մեծ աջակցություն ունի ՌԴ ներսում, քան Օբաման Ամերիկայում, և Պուտինը կկարողանա ավելի արագ ու ավելի ծանր հարված հասցնել եվրոպացիներին, քան ԱՄՆ կկարողանա նրանց օգնություն ցուցաբերել»,- նշում է հոդվածի հեղինակը: