Նեյմարը Ռոնալդու չէ, սակայն շատ տաղանդավոր է. Ժորժե Մենդեշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է և մարզիկը: Այս մասին հայտարարել է Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի առաջատարի գործակալ Ժորժե Մենդեշը:

«Ռոնալդուի հետ ծանոթացել ենք, երբ նա 15 տարեկան էր: Այժմ մեր հարաբերությունները կարելի է անվանել ընկերություն: Ռոնալդուի հետ ոչ ոք չի կարող համեմատվել: Նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն ու մարզիկն է: Նրա նմանը մենք այլեւս չենք տեսնի: Նեյմարը Ռոնալդու չէ, սակայն շատ տաղանդավոր է: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին նա կմտնի լավագույնների շարքը: Սակայն նրա բախտը չի բերել, որ չի խաղում Կրիշտիանուի հետ»,- ասել է Մենդեշը:




Լրահոս