Սթիվեն Ջերարդը հեռանում է «Լիվերպուլ»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։

«Սա իմ կյանքի ամենաբարդ որոշումն է։ Հիմա եմ հայտարարում այս մասին, որպեսզի իմ մարզական ապագայի շուրջ չպտտվեն տարատեսակ լուրեր։ Այս պահից սկսած մինչև մրցաշրջանի վերջին խաղը ես լիովին ներդնելու եմ ուժերս թիմի հաջողության համար, ինչպես միշտ եմ արել։ Անկեղծորեն հույս ունեմ, որ մեկ օր կվերադառնամ «Լիվերպուլ», որպեսզի կրկին ծառայեմ ակումբին։

Իմ վերջնական ուղերձը հասցեագրված է  երկրպագուներին, ովքեր դարձնում են «Լիվերպուլ»-ը աշխարհի լավագույն ակումբը։ Մեծ պատիվ էր ներկայանալ ձեզ՝ որպես խաղացող և որպես ավագ։ Այդ պահերից յուրաքանչյուրը ինձ համար նվիրական է և անկեղծորեն ցանկանում եմ այս մրցաշրջանը և լիվերպուլյան իմ կարիերան ավարտել բարձր նոտայով»,- ասել է Ջերարդը:




Լրահոս