Ծաղկաձորում մոլորված ռուսաստանցին գտնվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացի Միխայել Ցեխինը դուրս է եկել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցից և մոլորվել:
Որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են ժամը 15.25-ին:
Ժամը 16.10-ի դրությամբ հրշեջ-փրկարարները ճոպանուղու և ոստիկանության աշխատակիցների հետ միասին շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները:
Ժամը 20.25-ին հայտնաբերվել է քաղաքացին` 1970 թ. ծնված Միխայիլ Շչուրինը:




Լրահոս