Ամերիկացի տաքսու վարորդը մոտ 1000 դոլար թեյավճար է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլադելֆիայից տաքսու վարորդը գրեթե 1000 դոլար է ստացել հաճախորդից, ով երթևեկել է մեկ րոպեից մի քիչ ավելի: Դեպքը գրանցվել էր դեռևս դեկտեմբերի 13-ի գիշերը, հայտնել է NBC հեռուստաընկերությունը:

Ինչպես իր բլոգում գրել է տաքսու վարորդ Ումար Մեյգան, անհայտ ուղևորը նրան հարց ու փորձ է արել իր կյանքից ու նկատել է մեքենայի սրահի մաքրությունը: Մոտ 2 կմ երթևեկելուց հետո տղամարդը վճարել է 4 դոլարից մի փոքր ավելի ու 990 դոլար թեյավճար է թողել, ինչից հետո անմիջապես իջել է մեքենայից:

Մեյգան կարողացել է վազելով հասնել չափազանց առատաձեռն հաճախորդի հետևից ու հայտնել է սխալմունքի մասին, սակայն ի պատասխան ուղևորը ժպտացել ու ուրախ Ամանոր է մաղթել:




Լրահոս