
«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը կարող է գնել կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերը: Անգլիական ակումբը պատրաստվում է 17 մլն ֆունտ առաջարկել գերմանացի դարպասապահի տրանսֆերի համար:
Տեր Շտեգենը «Լիվերպուլ» տեղափոխության դեպքում կարող է դառնալ թիմի հիմնական դարպասապահը, քանի որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը դժգոհ է ներկայիս դարպասապահ Սիմոն Մինյոլեի խաղից: