Յաշիկների շքերթ Երեվանում (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 20-ին, ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի տեսախցիկն արձանագրել է “Մերսեդես Ջիե (“Յաշիկ”) մակնիշի նույնանման մեքենաների մի ամբողջ շարք (10-ից ավելի) Դավիթաշենի կամրջից դեպի Տիգրան Պետրոսյան փողոց տանող հատվածում, որոնք կայանված են եղել նշված վայրում մի քանի շարքով:
Ֆոտոլրագրողը armlur .am-ին հայտնում է, որ մոտ 20 րոպե կայանված մնալուց հետո՝ “յաշիկավորները” միմյանց ուղեկցելով շարժվեցին Կոմիտաս փողոցի ուղղությամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդներից և ոչ ոք չէր կապել ամրագոտիները, իսկ հավաքված քաղաքացիները տեսնելով, որ Գ. Շամշյանը լուսանկարահանում է, կեսկատակ-կեսլուրջ ասում էին. “էս սաղ յաշիկները հավաքվել են “Ծաղիկ Ռուբոյի” (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյան) մոտ: Հավաքվածները նույնիսկ կատակել են. “Սենց որ գնա, “Ծաղիկ Ռուբոնե էս մեքենաների դեմը պսակներ ա դնելու”:
 
Գ. Շամշյանը իր փորձից ելնելով՝ կարծում է, որ գոնե այս անգամ Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի և այս “երկաթյա արկղերի” վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս