
«Ժամանակ» թերթը գրում է. «Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երեկ «Ժամանակին» տեղեկացրեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան չի ժամանելու՝ հավելելով. «Այդ օրը պատարագ պիտի մատուցանեմ»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է սրբազանը մասնակցելու է Գալիպոլիի (Չանաքքալե) հաղթանակի 100-րդ տարեդարձին, որին մասնակցելու համար Թուրքիա էր հրավիրվել նաև Սերժ Սարգսյանը, պատասխանեց. «Ներողություն, բայց ոչ մեկ նյութի մասին գաղափար հայտնել չեմ ուզի ես»»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։