Ինչպես ՀԱԿ-ը գումար վերցնելուց հետո մենակ թողեց իր թիմակից նախկին քաղբանտարկյալին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի ոճրագործությունից անցել է 7 տարի: Նախկին քաղբանտարկյալ, Արմավիրի մարզի բնակիչ Գեւորգ Մանուկյանը, ով արդեն երկար տարիներ ապրում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, armlur.am-ի հետ զրույցում վերհիշեց Մարտի 1-ի չարաբաստիկ դեպքերը, դրան նախորդող հետապնդումներն ու հալածանքները: Մեր զրուցակիցը ցավով վերհիշեց իրեն դաժան ծեծի ենթարկելու դրվագները, ինչի արդյունքում նա կորցրել է աջ աչքի տեսողությունը, եւ անգամ մինչ օրս արված թվով 7 վիրահատությունները հույս չեն ներշնչում նրան, որ կարող է վերականգնել իր առողջությունը:

Գեւորգի խոսքով` մինչ Ստրասբուրգ քաղաքում հայտնվելը` 2010 թ., եղել է Ուկրաինայում: Սակայն 2012թ. վերադարձել է Հայաստան` հույս ունենալով, որ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում արդարություն կլինի, ինչ որ բան կփոխվի. «Դե, ընդդիմության ներկայացուցիչներ կային խորհրադարանում. հույսեր ունեի: Դարձել էի ես տուն, ու բոլորն առաջվանն էին կրկին: Եւ վերջնականապես որոշեցի լքել Հայաստանը»: Գեւորգն անդրադարձավ նաեւ իր ազատազրկման հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու գործընթացին եւ նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը պարզապես չի կատարել իր խնդրանքը, թեեւ դրա համար նա նախապես վճարել էր. «Իմ ազատազրկման հարցով դիմել էի Գագիկ Ջհանգիրյանին, որ նա իմ անունից իրավաբանական ձեւակերպումներով դիմում գրի ՄԻԵԴ: Դիմումը եվրադատարան ուղարկելու համար Գագիկ Ջհանգիրյանն ինձանից պահանջեց հինգ հարյուր ԱՄՆ դոլար: Իսկ մինչ այդ ես արդեն ուղարկել էի ՄԻԵԴ իմ նախնական դիմումը եւ սպասում էի, որ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյան ու Լեւոն Զուրաբյանը վերջապես կուղարկեն իմ հիմնական դիմումը, որպեսզի իմ խնդիրը քննարկվի Եվրոպական դատարանում: Գագիկ Ջհանգիրյանը քանիցս ինձ հավաստիացրել էր, որ արդեն հիմնական դիմումն ուղարկել են Ստրասբուրգ: Բայց երբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից ես հետաքրքրվեցի՝ իմ գործը դատարանը վարույթ ընդունե՞լ է, թե՞ ոչ, ինձ պատասխանեցին՝ սեՏԵ ԱՆՈՒԼՅԱ. այսինքն՝ ձեր դիմումը չեղյալ է հայտարարվել»:

Այսինքն` ՀԱԿ-ի ղեկավարներն իրենց թիմակցի դիմումը Հայաստանից այդպես էլ չեն ուղարկել ՄԻԵԴ-ի դատարան: Եւ այս իրավիճակում անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում առկա քաղաքական վերադասավորումներին` Գևորգը մեկ նախադասությամբ բնութագրեց «Կապիկների կռիվ` բանանի համար»:




Լրահոս