Հայտնի է YouTube կինոփառատոնի հաղթողի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իսպանացի Դեւիդ Վիկտորիի “Մեղք” ֆիլմը YouTube պորտալի Your Film Festival փառատոնի շրջանակում ճանաչվել է լավագույնը: 
Փառատոնն անցկացվում է Թոնի ու Ռիդլի Սքոթի հիմնադրած Scott Free Productions ընկերության աջակցությամբ: Ժյուրին կազմել է եզրափակիչ անցածների տասնյակը, որտեղ տեղ են գտել ժապավեններ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Բոլիվիայից, Պորտուգալիայից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Իսպանիայից և Եգիպտոսից:  Հաղթողի անունը հայտնի է դարձել սեպտեմբերի 2-ին` Վենետիկի կինոփառատոնի ժամանակ: Վիկտորին կստանա 500 հազար ամերիկյան դոլար մրցանակ: Կինեմատոգրաֆիստը այդ գումարը կծախսի իր հաջորդ ժապավենի վրա: 




Լրահոս