ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 27-ին ինքնաբացարկ է հայտնել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր համայնքի  գյուղապետի թեկնածու Ռաֆիկ Օրդյանը: Նա անկուսակցական է, զբաղեցնում է Այգեձորի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը: Այսպիսով՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Այգեձորում կլինի համայնքի ղեկավարի մեկ թեկնածու՝ գործող գյուղապետ, անկուսակցական Սասուն Սաֆարյանը: Ընտրական օրենսգրքով համայնքի ղեկավարի ընտրությունները կայացած են համարվում, եթե դրանց մասնակցում է մեկից ավելի թեկնածու: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Ռ. Օրդյանը հանձնաժողովում գրանցվել է որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ դրանից մի քանի օր հետո ինքնաբացարկ հայտնել:




Լրահոս