ՆԱ ԱՆՄԱՀ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օգոստոսի 29-ին,  փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն էր: Այս տարի նա կդառնար 54 տարեկան: Ջեքսոնը ծնվել է 1958թ. եւ մանկուց զբաղվել երաժշտական գործունեությամբ: Նա  բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը, ռեմիքս ալբոմը, ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը, ամենաթանկարժեք տեսահոլովակը («Scream»՝ Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար): Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում եւ համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր եւ ազդեցիկ արտիստներից մեկը, 15 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի:




Լրահոս