Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Միկրոշրջան թաղամասի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Կարեն Զ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նշված թաղամասի թիվ 201 շենքի մոտ իր ծանոթ, 15-ամյա Ռոլանդ Հ.-ից` զանգահարելու պատրվակով, վերցրել է “Նոկիա” տեսակի բջջային հեռախոս եւ դիմել փախուստի` պատճառելով 95.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է քննություն:
Զանգահարելու պատրվակով վերցրել է հեռախոսն ու դիմել փախուստի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ