ԱՆՕՐԻՆԱԿԱ՞Ն Է ՇՆՈՐՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իր պաշտոնավարման 13 տարիների ընթացքում Հայաստանի “ամենաերկարակյաց” մարզպետ Արմեն Ղուլարյանը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, մարզում եկեղեցի կառուցած գործարարների շնորհել է “Պատվավոր տավուշցու” կոչում: “Տեղեկատվության ազատության մասին” օրենքին հղում անելով՝ մարզպետարան էինք դիմել՝ խնդրելով տրամադրել “Պատվավոր տավուշցիների” ցանկը եւ հայտնել, թե նրանցից որն ինչ արժանիքների համար է ստացել այդ կոչումը: Մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը (մարզպետ Արմեն Ղուլարյանը գտնվում էր արձակուրդում) հայտնել է, որ առաջիկայում մարզպետարանի ինտերնետային կայքում կտեղադրվի “Պատվավոր տավուշցի” կոչման արժանացած անձանց մասին տեղեկատվություն: Այս պատասխանից հասկանալի չէ, թե  երբ է  տեղադրվելու: Մի՞թե  ցուցակն այդքան մեծ է, որ մարզպետարանը չի կարողացել 5 օրվա ընթացքում կազմել այն, կամ գուցե գաղտնի՞ք է:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս