«Կին` 1 ժամով». ամուսնության տարածված տեսակ` Եվրոպայի մահմեդականների շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերը կզարմանան լսելով «Կին մեկ ժամով» արտահայտությունը, սակայն Եվրոպայում բնակվող մահմեդականների համար սա բավականին մեծ հանրաճանաչություն ունեցող ամուսնության տեսակ է: Ժամանակավոր ամուսնությունը կամ «նիկախ-ուլ-մուտ՛ա»-ն թույլատրելի է իսլամի որոշ ուղղություններում: Այս տեսակ ամուսնությունը կնքվում է հանուն մարմնական հաճույքի:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, ժամանակավոր ամուսնությունը թույլատրված է շիաների մոտ ու արգելվում է սուննիների համար: Ամուսնության սույն տեսակը կնքվում է 1 ժամից մինչև 99 լուսնային տարի ժամկետով:  Ընդ որում, պայմանագրում նշվում է կնոջ պարտավորություններն ու ամուսնությունից հետո նրա ստանալիք պարգևատրությունը:

Որոշ մարդկանց համար, հնարավոր է, այս երևույթը զարմանալի կլինի, իսկ ահա լոնդոնաբնակ Կամիլլյան, ում սոցցանցերում անվանում են «մահմեդական Քիմ Քարդաշյան», նման ժամանակավոր ամուսնություններում նախևառաջ բիզնես հեռանկարներ է տեսնում, քանի որ ամուսնությունը, թեկուզ և կարճաժամկետ, Աստծուն հաճելի երևույթ է, իսկ արտաամուսնական սեռական կապը՝ հարամ:




Լրահոս