Armenian text to speach

Եվրոպան չի պատրաստվում ազատել սառեցված ռուսական ակտիվները․ դրանք կմնան իր վերահսկողության ներքո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները կմնան եվրոպական վերահսկողության ներքո, իսկ դրանց՝ Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործման հնարավոր տարբերակների ուսումնասիրությունը կշարունակվի։ Այս մասին հայտարարել են եվրոպացի մի շարք առաջնորդներ։

Օրպոնի խոսքով՝ ակտիվներն ազատելու հարցը բացառված է, և առաջարկ կներկայացվի շարունակելու դրանց օգտագործման ուղիների ուսումնասիրությունը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ ընդգծել է, որ ակտիվները կմնան Եվրոպայում, և դրանց վերաբերյալ որոշումները կկայացնեն եվրոպացիները։

Ավստրիայի վարչապետ Քրիստիան Շտոքերը կասկած է հայտնել ակտիվները ԱՄՆ վերահսկողությանը հանձնելու գաղափարի վերաբերյալ՝ հաշվի առնելով ամերիկյան քաղաքականության անկայունությունը։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասն էլ նշել է, որ սառեցված ակտիվների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերը եվրոպացիների որոշելիքն են։

ԵՄ գագաթնաժողովի եզրակացությունների նախագծում նշվել է, որ առաջնորդները հետագայում կվերադառնան Ուկրաինայի ֆինանսավորման հարցին։ Նյութի համաձայն՝ ռուսական ակտիվները ԱՄՆ վերահսկողությանը հանձնելու հնարավորությունը գործնական քննարկման փուլում չի եղել, քանի որ դրա համար անհրաժեշտ կլիներ ԵՄ անդամ երկրների միաձայն համաձայնությունը։




Լրահոս