սեպտեմբերի 18-ին բողոքի ակցիա Փակ շուկայի եվ Աֆրիկյանների տան մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մեր քաղաքը” քաղաքացիական նախաձեռնությունը երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 18-ին կազմակերպում է “Քանդելն արգելվում է հասարակության կողմից” խորագրով բողոքի ակցիա.
“Մեր քաղաքի տեսքն այլանդակողնե՛ր, սևագո՛րծ ճարտարաՏգետներ, ,Բուդեն-Բուդենումե հանգստացող քյաբաբասեր պաշտոնյաների հլու-հնազանդ ծառանե՛ր, պատրա՞ստ եք”։
ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՅՑԻ. Ծածկած շուկայի նախագիծը դեռևս չի ներկայացվել բաց հասարակության դատին, խախտվում է ՀՀ օրենքը, Սահմանադրությունը, իսկ դուք բարբաջում եք, թե ծառայում եք Երևանի քաղաքացիներին: Դուք վատ եք ծառայում: Ներբակային շինարարություն եք իրականացնում առանց նախագծի հրապարակման և առանց շինթույլտվության (օրինակները բազմաթիվ են. N1. Նալբանդյան 106/1), ապա պայթեցնում եք Կրկեսի շենքը՝ այն հիմնովին վերակառուցելու պատրվակով, ուզում եք լայնացնել Տերյան փողոցը հանրապետական նշանակության բացառիկ հուշարձանի՝ Աֆրիկյանների տան հաշվին, հիմա էլ ձեր բետոնապատ փողոտան՝ Հյուսիսային պողոտան եք ուզում “կանաչապատել”, որպեսզի այդտեղի բնակարանները վաճառվեն։ Արդեն բավական են այս կոսմետիկ բարենորոգումներն ու քաղաքի իրական քարուքանդը։ Մենք գալու ենք վերահսկելու ձեր իբր-թե վերահսկածը.
ԱՌԱՋԻՆ կանգառ՝ Երևանի Ծածկած շուկա,
ԵՐԿՐՈՐԴ կանգառ՝ Աֆրիկյանների տուն։
Մենք թույլ չենք տա, որ միջակությունները, եսամոլ բիզնեսմենների հետ ձեռք-ձեռքի տված, փոշիացնեն մեր քաղաքի պատմությունը։




Լրահոս