
Տհաճ սկանդալով է ավարտվել PROFC-57. «Նոր դարաշրջան» մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունն էր չեմպիոն Շամիլ Աբդուլխալիկովի ռևանշ մենամարտը Միխայիլ Կոլոբոգովի հետ: Գլխավոր մենամարտի արդյունքներով՝ մրցավարները ոչ ոքի են գրանցել, ինչը Աբդուլխալիկովի երկրպագուների դժգոհությունն է հարուցել:
Ավելացված ռաունդում Կոլոբեգովը չեմպիոնին նոկաուտի է ենթարկել, ինչից հետո Աբդուլխալիկովի երկրպագուներն անցել են արգելապատնեշն ու հարձակվել մրցավարների ու մենամարտի հաղթողի վրա:
Երկարատև ծեծկռտուքից հետո PROFC-ի փոխնախագահ Վլադիմիր Շեմարովը հայտարարել է այն մասին, որ մենամարտի արդյունքները զրոյացվել են «մրցավարների սխալի պատճառով», և ռևանշը տեղափոխել են հաջորդ մրցաշար: