Նեյմարը չի ցանկանում տեղափոխվել Անգլիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ընկերական հարաբերություններ է պահպանում «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: Նեյմարը հայտարարել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում և չի մտածում Անգլիա տեղափոխության մասին:

«Սանչեսն իմ մեծ ընկերն է և մեկը նրանցից, ում հետ պատիվ եմ ունեցել խաղալ «Բարսելոնա»-ում: Մենք հիանալի էինք համագործակցում խաղադաշտում և ուրախ եմ, որ նրա գործերն «Արսենալ»-ում լավ են ընթանում:

Սակայն ես երջանիկ եմ «Բարսելոնա»-ում և որևէ այլ տեղ տեղափոխության մասին չեմ մտածում: Ես երկար ճանապարհ ունեմ անցնելու այստեղ»,- նշել է Նեյմարը:




Լրահոս