Ապրիլի 1-ը Ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ը Ծիծաղի եւ հումորի համաշխարհային օրն է: Թե այս տոնը որտեղից է ծագումով (April Fool’s Day կամ All Fool’s Day), Ֆրանսիայից, Անգլիայից, Մեքսիկայից կամ Շվեդիայից, գաղտնիք է, որը, ցավոք, ծածկված է մթությամբ:

Տոնի ծագման ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապում են նրա հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային  գիշերահավասարի և Զատկի օր: Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարությունները ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի   չարություններով, ուրախ խաղերով: Տոնի ավանդույթը կա նաև այսօր՝ պատճառը բնությունն է, քանի որ մարդիկ եղանակի գարնանային քմահաճույքները փորձում էին  սիրաշահել կատակներով ու խաղերով:

row-happy-children

Մեկ այլ,  Ծիծաղի օրվա առաջացման նույնպես տարածում ստացած տարբերակը կապված է Գրիգորիանական օրացույցին անցման հետ, որը կատարել է Հռոմի Պապ Գրիգորը 1582 թ.: Բանն այն է, որ Նոր տարին միջին դարերում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ  մարտի վերջին, մինչև 1563-1564 թթ. Կարլ Տասերորդը  (King Charles IX) Ֆրանսիայում բարեփոխման ենթարկեց օրացույցը: Այդ պատճառով Նոր տարվա շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում ապրիլի 1-ին:

9ae08d21ffad

Հին ժամանակներում նաև ընդունված էր զվարճանալ նոր տարվա տոներին: Բայց, չնայած օրացույցում կատարված փոփոխություններին, որոշ պահպանողական տրամադրված մարդիկ (հնարավոր է պարզապես անտեղյակ) շարունակում էին տոնել նոր տարվա շաբաթը հին ոճով: Մյուսներն ուրախանում և կատակով ծաղրում էին նրանց, «հիմար» նվերներ էին մատուցում և անվանում ապրիլյան հիմարներ (April’s Fools): Հենց այդպես էլ ծագել է այսպես կոչված «Ծիծաղի օրը»:

XVIII դարում այդ ուրախ տոնը  լայնորեն հայտնի դարձավ: Անգլիացիները, շոտլանդացիները և ֆրանսիացիները այն տարածեցին իրենց ամերիկյան գաղութներում: Ծիծաղի օրն ընդունված էր կատակով ծաղրել միմյանց, ինչպես նաև միմյանց անիմաստ հանձնարարություններ տալ, օրինակ. գտնել և բերել քաղցր  քացախ:

aprili-1-e1333279799932

Ապրիլյան կատակները չտեսնված տարատեսակ են և գրավում են ինչպես մարդկանց այն շերտերը, ով կատակում է, այնպես էլ նրանց, ում ծաղրում են: Ապրիլյան ամենահայտնի կատակներn արդեն դասակարգվել են բոլոր ժամանակների 100 ապրիլյան կատակների ցանկում (The Top 100 April Fool’s Day Hoaxes of All Time), որոնց թվում Պիզայի աշտարակի ընկնելը, ֆոտոռեպորտաժ թռչող պինգվինների մասին, ՆԼՕ-ի վայրէջքը Լոնդոնում, անցումը ժամանակի չափման տասնորդական համակարգին, Պի թվի փոփոխությունը 3.14-ց 3.0-ի և այլն:




Լրահոս