Գլենդելում մեքենաներից գողություն կատարող հայ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անանուն ահազանգն օգնել է Գլենդելի իշխանություններին ձերբակալել մեքենաների թալանի մեջ մեղադրվող կասկածյալին, որին Գլենդելի ավտոկայանատեղիում գողություն անելիս ֆիքսել են անվտանգության տեսախցիկները. ասվում է քաղաքի ոստիկանության հայտարարության մեջ, փոխանցում է Glendale News-Press-ը:

Տեղեկացվում է, որ 37-ամյա Արմեն Կարապետյանը չորեքշաբթի օրը ձերբակալվել է գողություն կատարելու մեղադրանքով այն բանից հետո, ինչ քաղաքացիներից մեկը նրան ճանաչել է 1 ամիս առաջ մամուլում հրապարակված նրա լուսանկարի օգնությամբ և այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը. հայտարարել է Գլենդելի ոստիկանության խոսնակ Թահնե Լայթֆութը:

Հունվարի 20-ին` ժամը 10:45-ի սահմաններում, Կարապետյանը մեկ այլ անհայտ անձի հետ միասին կայանել է իր արծաթագույն «Լեքսուս»-ը «South Adams» փողոցում:

Դուրս գալով մեքենայից՝ Կարապետյանը կոտրել է հարևան մեքենայի ապակին, ինչից հետո գողացել է մեքենայի մեջ եղած ամեն բան, այդ թվում` դրանում եղած փաստաթղթերի թղթապանակն ու անհետացել:




Լրահոս