Հայագիտական դասընթացներ՝ Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ARMSCOOP գիտական ցանցը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Երեւանի պետհամալսարանի աջակցությամբ հոկտեմբերի 1-5-ը Երեւանում անցկացնում է “Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր” խորագրով անվճար դասընթացներ (դասախոս` Հրաչ Մարտիրոսյան, PhD Լեյդենի համալսարան)։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե դասընթացների նպատակն է ուրվագծել հայոց լեզվի զարգացման ընթացքը` հնդեվրոպական նախալեզվի տրոհումից մինչեւ գրաբար, այնտեղից էլ` միջին հայերեն եւ բարբառներ, եւ ծանոթացնել հնչյունաբանական ու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքներին:
Դասընթացին մասնակցության հայտ է ներկայացրել 200 մարդ, որոնցից ընտրվել են 80-ը։ Մասնակիցները կստանան ընդհանուր տեղեկություններ հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին, կծանոթանան հայերենի բարբառներին եւ նրանց դասակարգմանը։ Կքննվի պատմահամեմատական լեզվաբանության դերը հայ մշակույթի պատմության ուսումնասիրության գործում: Հատուկ ուշադրության կարժանանա հայ դիցաբանության ու էպոսի ակունքների խնդիրը: Անդրադարձ կլինի բազմաթիվ այլ թեմաների։
Դասընթացներն անցկացվելու են Հայաստանի երիտասարդական հիմնադրամում եւ Երեւանի պետական համալսարանում։
“Հայոց լեզվի պատմության հիմնահարցեր” խորագրով դասընթացը հոկտեմբերի 23-26-ը կանցկացվի նաեւ Վանաձորում:




Լրահոս