Թալիբները հարձակվել են 14-ամյա աղջկա վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պակիստանի հյուսիս-արևմտյան հատվածում գործող թալիբ-էքստրիմիստները հարձակում են գործել իսլամական այդ երկրում ճանաչված 14-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի վրա: Դեպքը տեղի է ունեցել Մինգորա քաղաքում: Ահաբկիչները կրակահերթ են բացել դպրոցական ավտոբուսի ուղղությամբ, որում գտնվում էր Մալալան և համադասարանցիները: Մի քանի գնդակ Մալալայի գլխին է դիպել: Հանցագործներն անմիջապես փախուստի են դիմել:
Վիրաբույժներին հաջողվել է երկարատև վիրահատության ընթացքում Մալալայի գլխից հանել հինգ փամփուշտ, սակայն նրա վիճակը ծայրահեղ ծանր է:




Լրահոս